Նակիմ Գատվեխը Հարավային Սուդանից Instagram-ում բոլորի ուշադրությունը գրավել է մաշկի չափազանց մուգ երանգով:
«Խավարի թագուհի» անունը ստացած մոդելը Գինեսի ռեկորդի գրքի պատվավոր անդամ է դարձել՝ որպես աշխարհի ամենամուգ մաշկ ունեցող մարդ:
«Սևն ամենաանվախ գույնն է: Այն գեղեցիկ է, ինչպես սև ոսկին: Աշխարհում սահմանված չափանիշներին թույլ չտաք վնասել աֆիկական ձեր հոգին: Սիրեք այն մաշկը, որում ծնվել եք՝ անկախ հանգամանից, թե ինչ գույն ու երանգ ունի այն»,- ասել է մոդելը: